«  Հունիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոսներ Սասուն Մկրտչյանի,Սարգիս Խալաֆյանի, Ռուդիկ Մովսեսյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոսներ Սասուն Մկրտչյանի,Սարգիս Խալաֆյանի, Ռուդիկ Մովսեսյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Սասուն Մկրտչյանի ծննդյան օրն է. նա կդառնար 30 տարեկան:

Սասուն Մկրտչյանը ծնվել է 1989 թ.-ին, Երևանում: 10 տարեկանից զբաղվել է Մուայ թայ սպորտաձևով: Մասնակցել է բազմաթիվ մրցույթների և պարգևատրվել տարբեր մեդալներով ու պատվոգրերով:

Վերջին տարիներին Սասունը հանդիսանում էր ֆեդերացիայի անդամ, ինչպես նաև մրցավար և մեկնաբան: 2007-2009 թթ անցել է պարտադիր ժամկետային ծառայության Շամշադինի զորամասում: 2011-2014 թթ ծառայել է Խաղաղապահ զորքերում:

2014 թ.-ից ծառայության է անցել ՀՀ Պաշտպանության նախարարության հատուկ նշանակության բրիգադում և 4-րդ հատուկ նշանակության ջոկատում՝ որպես հետախույզ-գնդացրորդ: Մասնակցել է օպերատիվ ուղղության ուսումնասիրմանը, մարտական հերթապահությանը և հատուկ միջոցառումների կատարմանը:

Պարբերաբար մեկնում էր Արցախ՝ ծառայություն իրականացնելու։ Ապրիլի 1-ին հերթական անգամ ծառայությունն իրականացնելուց հետո վերադարձել է Արցախից։ Սակայն սահմանից հակառակորդի ակտիվության մասին լուրերը ստանալուն պես ապրիլի 2-ի առավոտյան Սասունին ևս կանչեցին առաջնագիծ։ Թալիշի դիրքը հետ գրավելիս Սասունի գնդացիրը փչացել է։ Զինակցից զենք է խնդրել, սակայն հրամանատարը չի թույլատրել։

Սասունը խնդրել է զինակցին վառել կրակայրիչը և սկսել է քանդել գնդացիրը։ Այդ ընթացքում հասցրել է  վիրավոր ընկերներին հանել առաջնագծից և կրկին շտապել վերադարձնել կորցրած դիրքերը: Ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը Թալիշի դիրքերը հետ գրավելու ժամանակ որովայնի շրջանում ստացել է ծանր հրազենային վիրավորում։ Զինակից ընկերները նրան իջեցրել են դիրքերից և հանձնել շտապօգնությանը, սակայն Սասունի կյանքը փրկել չի հաջողվել։

Սասուն Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ «Մարտական ծառայության» մեդալով:

Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

Картинки по запросу soldier

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Սարգիս Խալաֆյանի ծննդյան օրն է. նա կդառնար 52 տարեկան:

 Սարգիս Խալաֆյանը ծնվել է 1967 թ.-ին, Երևանում: 1974-1984 թթ սովորել է Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցում: Ավարտելուց հետո սովորել է Երևանի թիվ 20 արհեստագործական ուսումնարանում՝ ստանալով խոհարարի մասնագիտություն: 1985-1987 թթ ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում: Որպես կամավոր՝ 1990-ականներին նույնպես մասնակցել է Արցախյան ազատամարտին, որից վերադարձել է երկրորդ կարգի հաշմանդամությամբ:

2016թ.-ի ապրիլին կամավոր մեկնել է ռազմաճակատ, ակտիվորեն մասնակցել մարտական գործողություններին՝ ցուցաբերելով խիզախություն և արիություն: Զոհվել է ապրիլի 4-ին մարտական դիրքը պաշտպանելիս:

Մերօրյա հերոսը «Փառապանծ մարտիկներ» ռազմահայրենասիրական ՀԿ-ի կողմից պարգևատրվել է «Փառապանծ մարտիկ» մեդալով, «Ազատամարտիկ» ռազմահայրենասիրական բարեգործական ՀԿ-ի կողմից՝ «Ազատամարտիկ» մեդալով, «Անմար կրակներ» ռազմահայրենասիրական բարեգործական ՀԿ-ի կողմից՝ «Հայոց արծիվ» մեդալով, «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի կողմից՝ «Մեծն Տիգրան» մեդալով, ստացել «Արաբո» հուշամեդալ: 2006 թ.-ին պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայություն» մեդալով: 2008 թ.-ին պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալով: Նույն տարում պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Մարշալ Հ․Ք․ Բաղրամյանի անվան» մեդալով:

Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիություն» և ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալներով:

Картинки по запросу Սարգիս Խալաֆյան

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Ռուդիկ Մովսեսյան ծննդյան օրն է. նա կդառնար 43 տարեկան: 

Ռուդիկ Մովսեսյանը ծնվել է 1976 թ.-ին, Ստեփանակերտում: Ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո մնացել է Պաշտպանության բանակում՝ որպես սպա: 22 տարի ծառայել է Զինված ուժերում, հետախույզ էր: Ռուդիկ Մովսեսյանը ամուսնացած էր, ուներ երկու երեխա:

Մայոր Մովսեսյանն արիաբար զոհվել է 2016 թ.-ի ապրիլի 4-ին` հակառակորդի անօդաչու սարքի պայթյունից առաջացած բեկորներից ստացած վնասվածքներից: Մովսեսյանը, նկատելով անօդաչու սարքը, ինտենսիվորեն կրակ է բացել, որի արդյունքում անօդաչուն փոխել է  իր ուղղությունը,  հարվածել է պատին ու պայթել:

Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայություն» մեդալով: 

Похожее изображение