Այսօր Հայաստանի Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է: Հատված Ալեք Մանուկյանի նամակից
Հատված 1996 թվականի տարեմուտի առթիվ Լևոն Տեր-Պետրոսյանին ուղղված Հայաստանի ազգային հերոս, ՀԲԸՄ նախագահ Ալեք Մանուկյանի նամակից.
«Հայաստանը իր անկախությունը ձեռք բերեց երկրաշարժի, Խորհրդային Միության փլուզման, շրջափակման ու պատերազմի ծանր պայմանների շրջանում: Սակայն համբերությամբ, լավատեսությամբ, կամքով ու աշխատանքով արդեն այդ տխուր օրերը հետզհետե անցնում են պատմության գիրկը` հորիզոնի վրա ավելի լուսավոր ապագա ուրվագծելով:
Դարերի մեր տառապանքներից, անկումներից ու փլուզումներից թելադրված իմաստությունը, վսեմաշուք նախագահ, կարծեք խտացած է Ձեր անձնավորության մեջ, և Դուք խոհեմ ու հեռատես դիվանագիտությամբ կառաջնորդեք մեր հայրենիքը դեպի ապահով, բարեկեցիկ և, ինչու չէ, նաև` երջանիկ ապագա» («Ազգ», 1995թ.):
Այսօր Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է:
Շնորհավոր, մեծարգո Նախագահ:
Լևոն Տեր-Պետրոսյանի կենսագրությունը