«  Փետրվար 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Яндекс.Метрика

Այսօր սոցիալական արդարության համաշխարհային օրն է

Այսօր սոցիալական արդարության համաշխարհային օրն է

Սոցիալական արդարությունը ոչ միայն էթնիկական հրամայական է, այլ նաև ազգային կայունության ու գլոբալ բարեկեցության հիմք։ Հավասար հնարավորությունները, համերաշխությունն ու մարդու իրավունքները շատ կարևոր են ազգերի ու ժողովուրդների արդյունավետ պոտենցիալը ամբողջովին յուրացնելու համար։

Սոցիալական արդարության համաշխարհային օրը (World Day of Social Justice) նշվում է ամեն տարի՝ 2009 թվականից։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան այս տոնը հաստատել է 2007 թվականի նոյեմբերի 26-ին՝ № A/RES/62/10 բանաձևով։

Տոնի գաղափարը ծագել է Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիևի մոտ։ Այս առաջարկով Բակիևը հանդես է եկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանի ընդհանուր բանավեճի ժամանակ։