«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Ազատամարտիկների Դաշինքը կոչ է անում հավաքվել Շենգավիթի դատարանի առջև

Ազատամարտիկների Դաշինքը կոչ է անում հավաքվել Շենգավիթի դատարանի առջև

Ազատամարտիկների Դաշինքը բազմիցս հայտարարել է, որ բոլոր հնարավոր օրինական միջոցներով պայքարելու է նախկին հանցավոր ռեժիմի վերարտադրման փորձերը կանխելու համար:

2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած արյունալի իրադարձությունների, դրան հաջորդած մարդու իրավունքների մասսայական ու աղաղակող խախտումների, երկրի սահմանադրական կարգը տապալելու և իշխանության բռնազավթումը կազմակերպելու հիմնական պատասխանատուներից մեկի Ռոբերտ Քողարյանի կողմնակիցները, վաղը՝ սեպտեմբերի 12-ին կայանալիք դատավարությանն ընդառաջ, բողոքի գործողություններ են սկսել Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի առջև, փորձելով այդպիսով ճնշում գործադրել հարցը քննող դատավորի վրա:

Համոզված լինելով, որ այս ու նման գործողությունները միտված են պարզապես երկրում քաոս առաջացնելու միջոցով նախկինների ռեվանշի փորձերին աջակցելուն, վերահաստատելով հարցը բացառապես օրենքի ու օրինականության շրջանակներում լուծելու վերաբերյալ մեր դիրքորոշումը, Ազատամարտիկների Դաշինքը կոչ է անում և իր բոլոր անդամներին ու այս հարցով մտահոգ բոլոր քաղաքացիներին վաղը ժամը 12:00-ին հավաքվել Շենգավիթի շրջանի ընդհանուր իրավասության դատարանի առջև (Արշակունյաց պողոտա 24/1. Պանթեոնի մոտ՝ դատավորի վրա հնարավոր ճնշումները չեզոքաքցնելու և ռեվանշի ցանկացած փորձի դեմ օրինական բոլոր ճանապարհներով պայքարելու մեր հանձնառությունը հաստատելու համար:

Ազատամարտիկների Դաշինքի վարչություն
Երևան 11. 09. 2019