Քաղաքական
Ազգային ժողովի նիստը (ուղիղ)
Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 14-ին շարունակում է 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկումները:
Այս քառօրյայի օրակարգում ընդգրկված է 36 հարց: Օրակարգում է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը:
Նշենք, որ նախօրեին ԱԺ-ում չընդունվեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որը հնարավորություն կտար ԱԺ նախագահին մասնակցել Անվտանգության խորհրդի նիստերին: