Քաղաքական
Ազգային ժողովը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներ ընտրեց
Ազգային ժողովը փակ և գաղտնի քվեարկությամբ ընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին:
- ՀՀ կառավարության կողմից, որպես թեկնածու առաջադրված Լիլիթ Ալեքսանյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ է ընտրվել 85 կողմ, 15 դեմ ձայներով,
- «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված Էդգար Շաթիրյանը հանձնաժողովի ընտրվել 96 կողմ, 6 դեմ ձայներով,
- «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Նարեկ Համբարձումյանը հանձնաժողովի անդամ է ընտրվել 71 կողմ, 31 դեմ ձայներով,
- «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Հայկուհի Հարությունյանը հանձնաժողովի անդամ է ընտրվել 90 կողմ, 12 դեմ ձայներով,
- ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի կողմից առաջադրված Արամայիս Փաշինյանը հանձնաժողովի անդամ է ընտրվել 85 կողմ, 16 դեմ ձայներով: