«  Փետրվար 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829

Яндекс.Метрика

Բադասյանը և Ռուբինյանը ողջունում են ԵԽԽՎ համազեկուցողների արձագանքը ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Բադասյանը և Ռուբինյանը ողջունում են ԵԽԽՎ համազեկուցողների արձագանքը ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ողջունել է ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի հայտարարությունը:

«Ողջունում եմ ԵԽԽՎ Հայաստանի հարցով մոնիտորինգի համազեկուցողների արձագանքը և վստահեցնում, որ շարունակելու ենք չտրվել սադրանքների ու իրավունքի գերակայության սկզբունքը ապահովելով լուծել ՍԴ ճգնաժամը», ֆեյսբուքի իր էջում գրել է Ռուստամ Բադասյանը:

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը կիսում է ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողների տեսակետը ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

1. Համազեկուցողներն անհանգստություն են հայտնում ՍԴ և վարչապետի աշխատակազմի միջև առկա լարվածության վերաբերյալ։

Ամբողջովին կիսում եմ այս տեսակետը։ Անթույլատրելի է, երբ Սահմանադրական դատարանի նախագահը քաղաքական, կրկնում եմ՝ քաղաքական (և ոչ իրավական) ընդդիմախոս է դառնում կառավարությանը՝ ծավալելով քաղաքական գործունեություն և առաջացնելով լարվածություն նշյալ երկու ինստիտուտների միջև։

2. Համազեկուցողներն ընդգծել են, որ Հայաստանում դատական իշխանության հանդեպ վստահությունը շատ ցածր է։

3. Համազեկուցողներն արձանագրում են, որ մինչ օրս ՀՀ կառավարությունն ու ԱԺ-ն իրավիճակը փորձում են հանգուցալուծել իրավական ճանապարհով։ Սա կարևոր արձանագրում է։

4. Համազեկուցողներն արձանագրում են, որ ՀՀ իշխանությունները դատավորների ինքնակամ վաղ կենսաթոշակի մեխանիզմը ներդնելուց առաջ ստացել էին Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությունը դրա վերաբերյալ, և որ իրենք հետևելու են դրա հնարավոր իրագործման ընթացքին։

5. Համազեկուցողներն ընդգծել են, որ վաղ կենսաթոշակի մեխանիզմի ներդրման նպատակը՝ այն է՝ գործող սահմանադրության ոգին իրագործելը լեգիտիմ է։ Սա ևս շատ կարևոր արձանագրում է։

6. Համազեկուցողները նշում են, որ այս լարվածությունը չպիտի խաթարի Հայաստանում արդեն իսկ սկսված և պլանավորված բարեփոխումների ընթացքը։

Կիսում եմ նաև համազեկուցողների դիրքորոշումն առ այն, որ Սահմանադրական դատարանը պիտի զերծ լինի բոլոր տեսակի քաղաքական ճնշումներից՝ բոլոր կողմերից։ Այո, մեզ պետք է հենց այդպիսի դատարան՝ անկախ, չճնշվող, քաղաքական կասկածելի կապերի մեջ չմտնող, և վստահ եմ, որ մոտ ժամանականերս մենք կունենանք այդպիսի դատարան»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Ռուբինյանը:

Հիշեցնենք, ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելը և Կիմմո Կիլջունենը հունվարի 31-ին հայտարարություն են տարածել «Հայաստանի պետական ինստիտուտների և Սահմանադրական դատարանի միջև լարվածության բարձր մակարդակի կապակցությամբ»: