«  Օգոստոս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Բագրատ Ասատրյան. Մեր պատմության փառավոր էջերը հաջորդող քաղաքական սերունդները ջնջել են

Բագրատ Ասատրյան. Մեր պատմության փառավոր էջերը հաջորդող քաղաքական սերունդները ջնջել են

Անդրադառնալով Անկախության հռչակագրին նախորդած զարգացումներին, մասնավորապես «Ղարաբաղ» կոմիտեի կողմից ղեկավարվող շարժմանը՝ «Առաջին լրատվականի»  զրուցակից՝  ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Բագրատ Ասատրյանը նկատեց.

«Մեր պատմության փառավոր էջերը ջնջվել են: Հաջորդող քաղաքական սերունդները ամեն ինչ արեցին, որ կա՛մ սևացնեն պատմությունը, կա՛մ ուղղակի ջնջեն բառիս բուն իմաստով: Մինչդեռ շատ ու շատ խնդիրների, նաև Ղարաբաղյան խնդրի կարգավորման ակունքներն այնտեղ են: Եվ եթե այսօրվա քաղաքական գործիչները, դրա նախորդ սերունդը այդ էջը բացեին, կարծում եմ՝ շատ բան կսովորեին, թեև սկզբունքները ըստ էության չեն փոխվել»:

Բագրատ Ասատրյանի խոսքով՝ հայ քաղաքական միտքը միայն այս շրջանում էր, որ առաջ քաշեց այն հիմնական թեզը, թե՝ մենք մեր ուժերի վրա պետք է ապավինենք:

«Մենք հաղթել ենք, մենք չենք պարտվել, որքան էլ փորձեն մխտռել, պղտորել, ասել թե տեղյակ չէին իշխանությունները, երկու գյադա-գյուդա են էս բաները ղեկավարել, իրականացրել: Եկեք պարզ խոսենք՝ մեր պոտենցիալի համեմատ էսօր Հայաստանի կեսը չպիտի մնար, Ղարաբաղի մասին ընդհանրապես  խոսք չպետք է լիներ»,- ընդգծեց նա:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրի տեսանյութում: