Քաղաքական
Բաքուն 10 տարվա ազատազրկման է դատապարտել ՌԴ քաղաքացուն
Բաքվի ծանր հանցանքները քննող դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել ռուսաստանցի Էդուարդ Դուբակովին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշենք, որ Դուբակովի նկատմամբ շինծու քրեական գործ է հարուցվել 214-3.1 (ահաբեկչություն, ահաբեկչության ֆինանսավորում), 218.2 (հանցավոր կազմակերպությանը մասնակցություն), ինչպես նաև 18.2 (պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով:
Ավելի վաղ Բաքվի դատարանը դատապարտել է Արցախում գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին։ Նրան նույնանման մեղադրանք էր առաջադրվել «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով: Դատարանը հայ գերուն 20 տարվա ազատազրկման էր դատապարտել: