«  Հուլիս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Բաքուն հաստատեց իր գեներալի և գնդապետի մահը

Բաքուն հաստատեց իր գեներալի և գնդապետի մահը

Հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների հետևանքով ադրբեջանցի բարձրաստիճան սպաներ են մահացել։ Ըստ ՌԻԱ Նովոստիի` տեղեկությունը լրագրողներին է հայտնել Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Քերիմ Վելիևը։

«Ցավոք, պետք է հայտնեմ, որ մարտերի հետևանքով զոհվել են գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզեևը», - ասել է նա։

Երկու բարձրաստիճան զինվորականների մահվան լուրն ավելի վաղ տարածվել էր սոցցանցերի ադրբեջանական տիրույթում: 

Ըստ Razm.info–ի` Փոլադ Հաշիմովը 3-րդ կորպուսի շտաբի պետն էր, իսկ Իլգար Միրզեևը` նույն կորպուսի հրետանու պետը:

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը

Հուլիսի 14-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է. Սպանվել են մայորներ Ահմեդով Նամիք Հաջանօղլուն, Նովրուզով Անար Գյուլվերդիօղլուն, ենթասպաներ Զեյնալլը Իլգար Այազ օղլուն, Բաբաև Յաշար Վասիֆօղլուն, պայմանագրային զինծառայող Մուսթաֆազադե Էլչին Արիֆօղլուն։