«  Մարտ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

ԲՀԿ. Համանախագահների հայտարարության մեջ մտահոգիչ կետեր կան

ԲՀԿ. Համանախագահների հայտարարության մեջ մտահոգիչ կետեր կան

«Բարգավաճ Հայաստանն» անընդունելի է համարում առանց Արցախի ժողովրդի մասնակցության՝ Արցախի հետ կապված ցանկացած հարցի որոշում, մարտի 11-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության մասին հարցին: 

«ԲՀԿ-ի դիրքորոշումն այն է, որ Արցախի ճակատագրի հետ կապված որևէ հարց չի կարող որոշվել առանց Արցախի, Արցախի ժողովրդի մասնակցության: Մնացած քաղաքական գործընթացներին մենք կանդրադառնանք»,-ասաց Տոնոյանը:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպման վերաբերյալ հայտարարությանը՝ Տոնոյանը նշեց, որ հայտարարության մեջ շատ մտահոգիչ կետեր են տեսնում:

ԲՀԿ խմբակցությունից Շաքե Իսայանը նույնպես մտահոգիչ է համարում ինչպես Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, այնպես էլ դրան ադրբեջանական կողմի արձագանքը: 

Բոլորս էլ գիտենք, որ վերջին շրջանում Ադրբեջանի քաղաքական էլիտան շեշտադրել է ուժի գործադրման գործոնը: Դա մեզ համար անընդունելի է»,-նշեց պատգամավորը:

«Այդ հայտարարության մեջ որևէ դրույթ չի խոչընդոտում Արցախի բնակչության իրավունքների պաշտպանությանը: Հայտարարությունը և՛ մտահոգիչ է, և՛ մտահոգիչ չէ, այսօր  խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը

Հիշեցնենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ  հայտարարություն են տարածել Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի սպասվող հանդիպման մասին:

Պաշտոնական Բաքուն ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որն ազդակ է Հայաստանի համար։ Այդ մասին հայտնում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակի պաշտոնական մեկնաբանությունը: