Բորել. ԵՄ-ն Լաչինի միջանցքի հարցով Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մեխանիզմ չի դիտարկում

Եվրամիությունը Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ պատժամիջոցների մեխանիզմ չի դիտարկում։ Այս հայտարարությունն արել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը` պատասխանելով Եվրախորհրդարանի պատգամավոր Ասիտա Կանկոյի պաշտոնական հարցմանը։
«Պատժամիջոցները համաեվրոպական արտաքին և անվտանգության քաղաքականության նպատակների առաջմղման համար ԵՄ մեխանիզմներից մեկն են, և տվյալ դեպքում դրանք չեն դիտարկվում։ ԵՄ ջանքերը կենտրոնացած են երկխոսության միջոցով լուծումներ գտնելու վրա, որին Հայաստանի առաջնորդներն իրենց հավատարմությունն են հայտնել Ադրբեջանին», - ասել է Բորելը։
Դեկտեմբերի 12-ի առավոտից Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը շարունակում է փակ մնալ։ Արցախում սննդի, դեղորայքի խիստ պակաս կա: