«  Դեկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Բորելը ցանկացել է եռակողմ հանդիպում կազմակերպել, բայց չի ստացվել

Բորելը ցանկացել է եռակողմ հանդիպում կազմակերպել, բայց չի ստացվել

ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն այսօր հայտարարել է, որ ինքը փորձել է եռակողմ հանդիպում կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ, բայց չի հաջողվել:

«Քանի որ երկու նախարարներն էլ կապ էին պահպանում ինձ հետ, մենք փորձեցինք եռակողմ կապ հաստատել՝ Եվրամիություն, Հայաստան ու Ադրբեջան: Բայց պարզվեց` դա հնարավոր չէ, հետևաբար, ես երկու նախարարների հետ առանձին եմ հանդիպելու»,-ասել է Բորելը Բրյուսելում` ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստից առաջ, որին մասնակցել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:

ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդի հանդիպումը` Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի մասնակցությամբ, նախանշված է այսօր` դեկտեմբերի 18–ին։

Բորելը շեշտել է, որ հանդիպումները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում վերջին լայնածավալ ռազմական գործողությունների ավարտից հետո:

«Հրադադարի մասին համաձայնագիրը` Ռուսաստանը միջնորդությամբ, նոյեմբերի 10-ին` մոտ 40 օր առաջ, անշուշտ կանխեց մարդկային հետագա զոհերը: Բայց անցյալ շաբաթ, ցավոք, երկու կողմերից էլ լուրեր ստացանք հրադադարի ռեժիմի խախտումների մասին, այնինչ կրակի դադարեցման ռեժիմի պահպանումն առաջվա պես պարտադիր է»,-շեշտել է Բորելը

Նա վերահաստատել է, որ Եվրամիությունը լիովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին և ակնկալում, որ երկու համանախագահները տարիների ընդմիջումից հետո կվերսկսեն բանակցությունները` հակամարտության համապարփակ և կայուն կարգավորման շուրջ: Տեղեկությունը փոխանցում է armeniasputnik-ը: