«ԴԱԴԱՐԵ՛Ք վարկաբեկել պետության հեղինակությունը»
«Այցելեցի հացադուլի մեջ 8 օրը գտնվող կինոռեժիսոր և պրոդյուսեր Հովհաննես Գալստյանին՝ Մատենադարանի մոտ իր վրանում։
Իր ֆիզիկական վիճակը ինձ խիստ անհանգստացնում է՝ հոգեբանական ճնշվածությունը և սպասողական վիճակի անորոշությունը, կոլեգաների անտարբերությունը, սրան գումարած առողջությունը քանդող սնունդի բացակայությունը իրենց գործն անում են։ Օր ու գիշեր փետրվարին կապրոնե վրանում...
Մշնախի ցինիկ դիրքը արդեն հատել է պարզ մարդասիրության սահմանը և դառնում է ՀԱՆՑԱՎՈՐ։
Սա խայտառակություն է մեր մշակույթի, երկրի համար։ Մի կողմ դրեք ձեր չինովնիկական ամբիցիաները՝ անմարդկային պահվածք եք դրսևորում, ԱՄՈԹ Է։»
Վահան Արծրունի
ԴԱԴԱՐԵ՛Ք վարկաբեկել պետության հեղինակությունը
Այսօր ՀՀ մշակույթի նախարարությունից իմ փաստաբանին պաշտոնապես տեղեկացրել են, որ Լիլիթ Մակունցի և իմ միջև տեղի ունեցած հանդիպման ձայնագրությունը ԿՈՐԵԼ է, ձայնագրող լրագրողը այլևս չի աշխատում նախարարությունում և նրա հետ հնարավոր չէ կապ հաստատել։
—
Հիշեցնեմ, որ այդ հանդիպման ընթացքում Լիլիթ Մակունցը «Տատիկիս Վարսերը» ֆիլմի ֆինանսավորումը վերսկսելու հստակ երաշխիքներ էր տվել ինձ և հանձնարարականներ՝ կինոկենտրոնի տնօրենի պաշտոնկատար Միրզախանյանին։ Մակունցը նշել էր գումարի չափը, պայմանագրի մանրամասներ կապված ժամանակացույցի հետ, ինձ մաղթել էր հաջողություններ՝ նկարահանման հրապարակում, որից հետո ես դադարեցրել էի հացադուլը։
—
Մեկնաբանություններ չունեմ, բայց վստահ եմ, որ մենք կգտնենք լրագրողին, անհրաժեշտության դեպքում կհրավիրենք դատարան և կհասկանանք ու՞մ պահանջով, ու՞ր և ինչո՞ւ է կորել ձայնագրությունը։