Մարտի 1
Դատարանը մերժեց ամբաստանյալ Քոչարյանի պաշտպանի միջնորդությունը
Նոյեմբերի 26-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ ամբաստանյալ Ռ. Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանի նկատմամբ: Մյուս պաշտպանները ևս միացան միջնորդությանը:
Մեղադրող կողմը առարկեց պաշտպան Հովհաննես Խուդոյանի միջնորդության դեմ:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, մերժեց Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազ Կարեն Բիշարյանին բացարկ հայտնելու միջնորդությունը։
Որոշումը ենթակա չէ բողոքարկման: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին, ժամը 13:00-ին: