Քաղաքական
ԵՄ դիտորդական առաքելությունը նախ հերքեց, ապա տեսանյութի տարածումից հետո հաստատեց կրակոցների փաստը

Եվրամիության (ԵՄ) դիտորդական առաքելությունը նախ հերքեց, ապա հաստատեց Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը դիտորդների ուղղությամբ ադրբեջանական կողմի բացած կրակոցների մասին։
«Մենք հաստատում ենք, որ ԵՄ դիտորդական առաքելության պարեկները ներկա են գտնվել իրենց պատասխանատվության գոտում կրակոցների միջադեպին: Առաքելության ոչ մի անդամ չի տուժել»,- Թվիթերում գրել է առաքելությունը, հրապարակումը վերնագրելով՝ «Շտկում անող հայտարարություն»։
Հայաստանի ՊՆ-ն հաղորդել էր, որ այսօր կեսօրն անց Ադրբեջանի զինուժը հրաձգային զենքից կրակ է բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող եվրոպացի դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ։
Ավելի վաղ ԵՄ դիտորդական առաքելությունը կեղծ էր անվանել այս լուրը։