«  Հունիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

ԵՄ–ն կոչ է անում համագործակցել «ձերբակալվածներին» վերադարձնելու հարցում

ԵՄ–ն կոչ է անում համագործակցել «ձերբակալվածներին» վերադարձնելու հարցում

Հունիսի 2–ին, Իլհամ Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցի և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կարևորել է Հարավային Կովկասի կայունությունն ու զարգացումը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը։ Նման հաղորդագրություն է տարածել ԵՄ–ն։

Միշելը հիշեցրել է, որ Ադրբեջանի և Հայաստանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությունն ամբողջական կյանքի կոչելը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային անվտանգության և կայունության համար: Նրա խոսքով` ԵՄ-ն պատրաստ է սահմանազատման և սահմանագծման ոլորտում փորձագիտական գնահատականներ տրամադրել, ինչպես նաև աջակցել վստահության ամրապնդման հարցում։

Եվրամիությունը նաև կոչ է անում երկու կողմերին հրատապ կերպով համագործակցել «ձերբակալվածներին» վերադարձնելու, ականապատման քարտեզների փոխանակման հարցում։

Միաժամանակ, նշվում է նաև, որ ԵՄ-ն կողմերին շուրջ 20 մլն եվրո է տրամադրում որպես մարդասիրական օգնություն, և շարունակելու է այս հարցում իր աջակցությունը։

Սակայն, ըստ Միշելի, վերոհիշյալ հրատապ խնդիրների լուծումը միայն առաջին քայլն է խաղաղ կարգավորման ճանապարհին և կոչ է արել երկու կողմերին վերսկսել կառուցողական բանակցությունները։

Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ ԵՄ-ն խորապես շահագրգռված է Հարավային Կովկասի անվտանգությամբ, կայունությամբ և զարգացմամբ` որպես ԵՄ Արևելյան գործընկերության անբաժանելի մաս: