Պաշտոնական
Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են. հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ

Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում, այս մասին ՖԲ իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի»։