Երևանում երկու քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)
Ֆրանսիայի հրապարակից 2 քաղաքացի տեղափոխվել է Հերացի թիվ 1 հիվանդանոց։ Տեղեկությունը հայտննում է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
«Քաղաքացիներից մեկը՝ Ղ․Լ․-ն, 1979 թվականի ծնված է, քաղաքացու մոտ առկա է գանգուղեղային վնասվածք, ներկա պահին գտնվում է հետազոտման փուլում, մյուս քաղաքացին՝ 1997 թվականի ծնված ոստիկանության աշխատակից է, ունի վերին վերջույթի վնասվածք, ներկա պահին գտնվում է հետազոտման փուլում»։
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր՝ դեկտեմբերի 10-ին, անհնազանդության ակցիա իրականացնելիս բերման է ենթարկվել 37 քաղաքացի։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։
Քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):