Քաղաքական
Երևանում փողոցներ են փակվել, կաթվածահար է նաև մետրոպոլիտենի աշխատանքը
Երևանի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ են:
Մի շարք փողոցների երթեւեկությունը կաթվածահար վիճակում է։ Կաթվածահար է նաև մետրոպոլիտենի աշխատանքը։
Ակցիայի մասնակիցերը պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Ավելի ուշ ոստիկանության աշխատակիցները բարձրախոսով հայտարարել են, որ այդ գործողությունները չեն բխում հավաքների մասին օրենսդրությունից. ակցիան իրականացնող քաղաքացիները բացեցին ճանապարհը: