«  Հուլիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Երևանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս. ԼՂ հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը պետք չէ դնել երրորդ երկրների վրա. ՌԴ ԱԳՆ

Երևանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս. ԼՂ հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը պետք չէ դնել երրորդ երկրների վրա. ՌԴ ԱԳՆ

Ռուսական կողմը հարգանքով է վերաբերվում Հայաստանի ղեկավարության ինքնիշխան որոշմանը` Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի տարածքի մաս, սակայն դա արմատապես փոխել է այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվեց Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներիч 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև տարածաշրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի դրությունը։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ պաշտոնական Երևանը դա արել է 2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթաժողովներում։
«Կարծում ենք, որ այս պայմաններում Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը չպետք է բարդել երրորդ երկրների վրա։ Պետք է անհապաղ սկսել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը՝ հենվելով ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա»,– շեշտվում է հայտարարության մեջ։

ՌԴ ԱԳ-ն ընդգծում է, որ այդ պայմանագրի անբաժանելի մաս պետք է դառնան նաև Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հուսալի և հստակ երաշխիքները։ Առանձին անդրադարձ է արվում նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ պայմանավորվածությունների անշեղ կատարմանը` ներառյալ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը և հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի մեկնարկը։
Ռուսական կողմը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի բնականոն կենսագործունեության վերականգնմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին ակտիվորեն նպաստելու տրամադրվածությունը:
«Մտահոգիչ է այն հանգամանքը, որ այսօր Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը զարգանում է բացասական սցենարով։ Խորանում է հումանիտար ճգնաժամը տվյալ տարածքում։ Տեղի բնակչությունը սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության իրերի սուր պակաս է զգում, գործնականում զրկված է էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումից։ Դա կարող է դրամատիկ հետևանքներ ունենալ Ղարաբաղի հայերի՝ տարածաշրջանի հասարակ բնակիչների համար»,– նշված է հայտարարության մեջ։

Պաշտոնական Մոսկվան Ադրբեջանի ղեկավարությանը կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման, երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը վերսկսելու, ինչպես նաև տարածաշրջանի էներգամատակարարման համար: