Էրդողանն ահաբեկիչների մասով նոր պայմանավորվածություն ունի
Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնում է, որ հետախուզության տվյալներով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվածություն է ձեռք բերել Աֆղանստանի Իսլամական կուսակցության առաջնորդ Գուլբեդին Հիքմեթիարի հետ։
Պայմանավորվածության համաձայն` Արցախի դեմ պատերազմում ահաբեկչական նոր խմբավորումներ պետք է ներգրավվեն։ Ըստ աղբյուրի` վարձկան-ահաբեկիչներն առաջիկա օրերին կտեղափոխվեն Ադրբեջան:
«Եվս մի անհերքելի փաստ, որ թուրքական իշխանություններն ամենաբարձր մակարդակով տարածաշրջանը փորձում են վերածել ահաբեկչական որջի»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Պողոսյանը։
Նա նաև հայտնում է, որ Գուլբեդին Հիքմեթիարն աֆղանական զինյալ է, 1990-ականներին երկու անգամ կարճատև զբաղեցրել է Աֆղանստանի վարչապետի պաշտոնը։ 2003 թվականին ԱՄՆ կողմից հայտարարվել է որպես ահաբեկիչ և մտնում է ՄԱԿ-ի «սև ցուցակի» մեջ։