Երեխայի նկատմամբ ֆիզիկական ու հոգեկան ցավ պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել երեխայի նկատմամբ առերևույթ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։
«Քննություն է տարվում ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը, որը կատարվել է առանձին դաժանությամբ և ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) հարուցված քրեական գործով՝ դեպքի հագամանքները պարզելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ ոստիկանությունը հայտնել էր, որ անչափահաս աղջիկ Է. Նա հաճախել է Երևան քաղաքի մանկապարտեզներից մեկը, որտեղ դայակները և դաստիարակները խմբի երեխաների միջոցով պարբերաբար խոշտանգումների են ենթարկել փոքրիկին: Հարուցված է քրեական գործ։ Համաձայն լրատվամիջոցների տեղեկությունների՝ խոսքը Նորքի թիվ 124 մանկապարտեզի մասին է։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ էլ փետրվարի 3-ին աշխատակիցներն այցելել են մանկապարտեզ, առանձնազրույցներ ունեցել տնօրինության, դաստիարակների ու դայակների հետ։ ՄԻՊ-ը նաև գրություններ է նախապատրաստվել ուղղված Երևանի քաղաքապետարանին և ոստիկանությանը: