Էրիկ Շամամյան. Ի՞նչ կասեին Վանոն ու Մաթևոսյանը, եթե տեսնեին ինչ օրի եք հասցրել Հայաստանը

Ի՞նչ կասեին Վանոն ու Մաթևոսյանը, եթե տեսնեին ինչ օրի եք հասցրել Հայաստանը, ոնց եք մսխել էն բոլոր հաջողությունները, որ ունեցել էինք 90-ականներին, երբ երկիրը լևոնական, մաթևոսյանական, սիրադեղյանական միտքն էր ղեկավարում:
Դուք թաղեցիք էդ միտքը, Վանոյի գաղափարները վերցնելով ու ձեզ ձեռնտու ձևով շահագործելով, էդ գաղափարները թաղեցիք:
Վանոյից խոսացող իշխանությունը 2 ամիս Վանոյի դիակը Հայաստան չէր բերում, հետո իր ստեղծած կառավարական հանձնաժողովով մերժեց Վանոյին պանթեոնում թաղելու գաղափարը ու փակ դագաղով հոգեհանգիստը էղավ:
Վանոյից ի՞նչ իրավունք ունեք խոսելու, Մաթևոսյանից ի՞նչ իրավունք ունեք խոսելու, պատկերացնում ե՞ք ինչ կասեին ձեր վարած քաղաքականության մասին եթե կենդանի լինեին: Չնայած Վանոն վաղուց ասել ա.
«Հիմա գյադաների ժամանակն է: Եւ մի կարճ ժամանակ էլ դեռ այդպես կլինի: Եւ այդպիսի ժամանակներում, երբ հերոսները բանտում են կամ հողի տակ, երբ դեռ խրամատները Ազգային ժողովի շենքից հեռու են հարյուրավոր կիլոմետրերով, գյադաները, այսպես, պիտի կամուֆլյաժե բիկինի հագնեն ու պուտանկի խրոխտ մարշով գնան-գան իշխանության միջանցքներում: Գնան ու գան: Գնան ու գան…»