«  Փետրվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Яндекс.Метрика

Երջանիկ Աբգարյան. «Առաջարկում եմ Քոչարյանի դեմ ավելացնել ևս երկու մեղադրանք»

Երջանիկ Աբգարյան. «Առաջարկում եմ Քոչարյանի դեմ ավելացնել ևս երկու մեղադրանք»

Ես ամիսներ առաջ Քոչարյանի առաջին ձերբակալությունից եւ բաց թողելուց հետո գրառում էի արել այն մասին, որ նա կատարել է բազմաթիվ պետական եւ քրեական հանցագործություններ եւ սխալ է նրա հարցով դատարան մտնելը միայն մեկ մեղադրանքով: Վերջապես հարուցվեց եւս մեկ մեղադրանք, բայց դա էլ բավարար չէ:

Առաջարկում եմ ՀՀ Գլխավոր դատախազությանն այս փուլում ավելացնել եւս երկու մեղադրանք: Դրանք են՝

1. ՀՀ-ի պետական սեփականություն հանդիսացող կարեւորագույն ձեռնարկությունները կեղծված պետական «պարտքի դիմաց» օտար պետությանը հանձնելը որպես վերջինիս պետական սեփականություն: Սա նշանակում է երկրում ունենալ տարածքներ եւ կառույցներ, որոնք դուրս են ՀՀ իրավասության ոլորտից եւ հայտնվել են օտար պետության իրավասության տակ: Սա ծանրագույն հանցագործություն է՝ պետական դավաճանություն: «Պարտքը»  մոգոնվել է Քոչարյանի հրամանով, իսկ իրագործումը կատարվել Ս. Սարգսյանի միջոցով:

2.  Քոչարյանի թիկնապահ Կուկուի ձեռքով Պողոս Պողոսյանի սպանությունը: Առանց հրամանի այդ թիկնապահը շարժառիթ չէր կարող ունենալ ետ վերադառնալ Առագաստ սրճարան եւ քստմնելիորեն սպանել մեկին, որին երբեք չէր ճանաչել:

Երջանիկ Աբգարյան