«  Հունիս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

ԵԽ ՆԿ-ն քննարկել է «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարման ընթացքը

ԵԽ ՆԿ-ն քննարկել է «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարման ընթացքը

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն քննարկել է «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարման ընթացքը:

Ինչպես հայտնում է «Առավոտ»-ը, գործը վերաբերում է 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին: Նախարարները փաստել են, որ դատարանն արձանագրել էր  Սաղաթելյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածների խախտում, մասնավորապես՝ 3-րդ, 5-րդ 6-րդ, 11-րդ և 13-րդ:

Ինչ վերաբերում է անհատական միջոցներին, ապա նախարարներն ի գիտություն են ընդունել Մուշեղ Սաղաթելյանի գործով դիմումատուի նկատմամբ վատ վերաբերմունքի կապակցությամբ հարուցված նոր քննությունը և հորդորել են իշխանություններին գործը փակել առանց հապաղումների:

Նախարարների կոմիտեն անդրադարձել  է Սաղաթելյանի և Մաթևոսյանի գործերով վերսկսված քննությանը, այդ թվում՝ Մուշեղ Սաղաթելյանի արդարացման վճռին, և ՀՀ իշխանություններին հորդորել է տեղեկություններ տրամադրել Մաթևոսյանի և Գասպարիի գործերի ընթացքի վերաբերյալ:

Ինչ վերաբերում է Ոսկերչյանի, Այվազյանի և Գասպարիի գործերին, ապա կոմիտեն գտնում է, որ անհատական միջոցների անհրաժեշտություն այս դեպքերում չկան:

Ամբողջությամբ՝ այստեղ։

-->