Ֆեդերիկա Մոգերինիի ԵՄ անունից հայտարարությունը
Մամուլի ազատության համաշխարհային օրը մենք նշում ենք ազատ մամուլի կարևոր դերը ոչ միայն որպես հուսալի և ճշգրիտ լրատվություն հաղորդող օղակ այլև ժողովրդավարության առանցքային հենասյուն։ Ժողովրդավարական գործընթացների որակը կապված է խոսքի ազատության, այդ թվում՝ լրատվամիջոցների ազատության ինչպես նաև բազմակարծության հետ։ Չկա ժողովրդավարություն առանց իրապես ազատ մամուլի։
Հասարակության համար ճշտված և արժանահավատ լրատվություն երաշխավորելու մեծ պատասխանատվությունից բացի ազատ, բազմազան և անկախ լրատվամիջոցները բազմակարծ և բաց հասարակության հիմնաքարն են։ Հետաքննող լրագրությունը կատարում է վերահսկողի անհրաժեշտ դեր օգնելով, որպեսզի կառավարությունները և պետական հաստատությունների բոլոր օղակները հաշվետու լինեն հասարակության առջև իրենց գործողությունների և պարտականությունների կատարման համար։ Այդուհանդերձ մենք տեսնում ենք, որ ավելի հաճախ փորձեր են արվում կրճատելու ազատ մամուլի տարածքը, այդ թվում՝ վստահության խաթարման կանոնավոր գործողություններով, և չափազանց շատ լրագրողներ կորցրել են կյանքնը կամ վտագի ենթարկվել ոչ հարմար ճշմարտությունը հասանելի դարձնելու պատճառով։
Այս տարի համաշխարհային 26-ամյակին անդրադառնում ենք այն մատրահրավերներին, որոնց հետ ապատեղեկատվության այս ժամանակաշրջանում առերեսվում են լրատվամիջոցներն ընտրական գործընթացներում, ինչպես նաև՝ ժողովրդավարությանը, խաղաղությանն ու հաշտեցմանն աջակցելու մամուլի ներուժին: Ապատեղեկատվությունն ունի ժողովրդավարական գործընթացների և հանրային բանավեճերի վրա բացասաբար ներազդելու մեծ ներուժ՝ ամբողջ աշխարհում, իսկ Եվրոպական միությունը բացառություն չէ։
Այդ պատճառով մեկնարկել ենք «Ապատեղեկատվությանն ընդդեմ ԵՄ գործողությունների ծրագիր» նախաձեռնությունը, որի միջոցով Եվրոպան մեծացնում է արձագանքը և բարձրացնում իր հասարակությունների դիմակայությունը ապատեղեկատվությանը: