Պաշտոնական
Ֆիզուլիում ու Ջաբրայիլում ևս 41 հայ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել
Ֆիզուլիի և Ջաբրայիլի հատվածում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում երեկ հայտնաբերվել է ևս 41 զոհված հայ զինծառայողի աճյուն: Տեղեկությունը հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Մինչ օր հայտնաբերվել է 933 զինծառայողի մարմին: Այսօր որոնողական 5 խմբերն աշխատանքները շարունակում են 3 ուղղությամբ՝ Ջաբրայիլ, Ֆիզուլի և Հադրութ: Որոնման աշխատանքներին մասնակցում են նաև անհետ կորածների հարազատներն ու մարտական գործողությունների տեղանքին ծանոթ անձինք»,- ասել է նա։