Խոսք
Գայանե Աբրահամյան.Առաջարկելու եմ փրկարարների աշխատավարձը բարձրացնել և կյանքի ապահովագրման մեխանիզմ ներդնել
Հրշեջներն ու փրկարարներն ամեն օր իրենց կյանքը վտանգելու գնով փրկում են մեզ` հենց մեր անզգույշ, անփույթ ու անտարբեր վարքի հետեւանքներից, մինչեւ չլինի գիտակցում, որ քաղաքացի լինելն առավելապես հենց պատասխանատվություն է, բիզնես անելը եւ հրշեջ նորմերը պահպանելը ոչ թե զուտ ֆորմալ գործընթաց է այլ նման դեպքերից փրկվելու միակ ճանապարհը, մենք անվտանգության մասին խոսել չենք կարող։ Պետք է վերջապես հասկանանք, որ ամեն մեր սխալ քայլ, ամեն թերացում, ամեն նետված ծխախոտի գլանակ կարող է կյանք արժենալ։
Հ.Գ. իմ գործընկերներին առաջարկելու եմ, որ ոչ միայն փրկարարների աշխատավարձը բարձրացնեն, այլ նաեւ կյանքի ու առողջության ապահովագրման մեխանիզմ ներդնեն բոլոր փրկարարների համար։
ՀՀ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյան