Պաշտոնական
Գեղարքունիքի մարզպետ. Ադրբեջանն իրականացնում է դիրքավորման աշխատանքներ
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել մարզում սահմանային իրավիճակի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գնել Սանոսյանը, անդրադառնալով տարածվող տեղեկություններին Գեղարքունիքի մարզի սահմանների ուղղությամբ հակառակորդի կողմից առաջխաղացումների վերաբերյալ, նշեց՝ այն տարածքներում, որոնք 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, հակառակորդը պետք է դիրքավորվեր, սակայն չի կարողացել դա անել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:
«Այս պահին նրանք իրականացնում են դիրքավորման աշխատանքներ: Որոշ կասկածելի հատվածներում ճշգրտումները համաձայնեցվում են հայ դիրքապահների հետ: Իրավիճակը գտնվում է հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո»,- ասաց մարզպետը: