«  Հունիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Գերեվարված վեց հայ զինծառայողի հարցով ՄԻԵԴ–ը միջանկյալ միջոց կկիրառի

Գերեվարված վեց հայ զինծառայողի հարցով ՄԻԵԴ–ը միջանկյալ միջոց կկիրառի

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձագանքել է մայիսի 27-ին Ադրբեջանի կողմից գերեվարված վեց հայ զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության մասին` ՀՀ կառավարության դիմումին: Տեղեկությունը ֆեյսբուքում հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։

«Նշված զինծառայողների նկատմամբ ուժի մեջ է 2020 թվականի նոյեմբերի 3-ի միջնակյալ միջոց կիրառելու որոշումը, այնպես, ինչպես մյուս գերեվարված և պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ: Միաժամանակ Եվրոպական դատարանի որոշման հիման վրա Ադրբեջանի կողմից տրամադրվել են զինծառայողների առողջական վիճակին վերաբերող փաստաթղթերը, ինչպես նաև վերջիններիս առաջադրված մեղադրանքները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի էր գերեվարել։

Հիշեցնենք՝ հունիսի 8–ին Եվրոպական դատարանը մերժել է Ադրբեջանի դիմումը, որով վերջինս պահանջել էր վերացնել իր կողմից գերեվարումը չհաստատված անձանց նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցները: Վերջիններս շարունակում են մնալ ուժի մեջ:

Հավելենք, որ արցախյան պատերազմում հրադադարի հաստատումից ի վեր վերադարձվել է 70 հայ գերի։ Իրավապաշտպանների տվյալներով հայ գերիների թիվը կարող է հասնել 300-ի։