«  Փետրվար 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Яндекс.Метрика

Գիրք նվիրելու միջազգային օրն է

Գիրք նվիրելու միջազգային օրն է

Փետրվարի 14-ին նշվում է Գիրք նվիրելու միջազգային օրը (International Book Giving Day), որը միավորում է բոլոր նրանց, ովքեր գրքեր են նվիրում երեխաներին և նրանց մեջ կարդալու ցանկություն են սերմանում:

Գիրք նվիրելու միջազգային օրը տոն է, որը միջազգային է դարձել ոչ միայն համաշխարհային նշանակության պատճառով, այլև այն պատճառով, որ այն ծագում է ժողովրդից, այսինքն, դրա առաջացման նախաձեռնությունը պատկանում է սովորական մարդու` ԱՄՆ-ում մանկական գրքի կայքի հիմնադիր Էմմի Բրոդմուրին:

Էմմին նաև երեք երեխաների մայր է: Նրա որդիներից մեկի հարցը՝ թե ինչու չկա տարվա մեջ այնպիսի օր, երբ մարդիկ առանց առիթի իրար գրքեր են նվիրում, նոր տոնի ստեղծման համար շարժառիթ է դարձել:

Դիմելով իր ծանոթ բլոգերներին, սոցցանցերի օգատերերին և կայքի գործընկերներին՝ Էմմին 2012-ին Գիրք նվիրելու միջազգային օրվա ամենամյա անցկացումը նախաձեռնեց: