«  Դեկտեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Գիշերը թշնամին կրակ է բացել Վերին Շորժայի ուղղությամբ. կիրառել է նաև ականանետ

Գիշերը թշնամին կրակ է բացել Վերին Շորժայի ուղղությամբ. կիրառել է նաև ականանետ

Ադրբեջանական ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 03:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև ականանետ»,– ասված է հաղորդագրությունում։

Ըստ ՊՆ–ի` հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 08:30-ի դրությամբ` իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: