Գիտական միտքը՝ ռազմաարդյունաբերության հիմքում (տեսանյութ)
Հայաստանը շարունակելու է արդիականացնել զինված ուժերը, զարգացնել կարողությունները՝ կառավարման ու ղեկավարման համակարգում, բարձրացնել երկրի կիբեռանվտանգության մակարդակը, նաև՝ զարգացնել զորահավաքային համապարփակ կարողությունները,- նշված է Ազգային անվտանգության ռազմավարության նոր հայեցակարգում:
Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահը Արտակ Դավթյանը պարզաբանում է, թե ինչպես է զարկ տրվելու ռազմարդյունաբերության զարգացմանը նպաստող գիտատեխնիկական և տեխնոլոգիական առաջընթացին:
«Այն խնդիրները, որոնք դրվել են ռազմաարդյունաբերության առջև, մենք ուշադրություն պետք է դարձնենք գիտատեխնիկական և տեխնոլոգիական աշխատանքներին»:
Գիտատեխնոլոգիական ներկա իրավիճակի վերաբերյալ Դավթյանը նշում է, թեև երկարատև աշխատանք տարվել է, կարելի է ասել՝ դեռ նոր են սկսվու վստահ ու բավարար քայլերը:
Դավթյանը վկայակոչեց վերջին դեպքերի ժամանակ Հայաստանի ցուցաբերած պատրաստվածությունը:
«Մեր զինված ուժերի կողմից կիրառվեցին սպառազինության, ռազմական տեխնիկայի մի շարք նմուշներ, որոնք ամբողջությամբ կա՛մ արդիականացվել էին, կա՛մ պատրաստվել էին մեր ռազմարդյունաբերության կողմից»:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը տեսանյութ է հրապարել, ուշադրություն հրավիրելով հայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ի գործողությանը։
Ամբողջական՝ 1lurer.am-ի տեսանյութում