«  Հոկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Գորիսը պատրաստվում է ՏԻՄ ընտրությունների. Հոկտեմբերի 16-ին լռության օր է (տեսանյութ, լուսանկարներ)

Գորիսը պատրաստվում է ՏԻՄ ընտրությունների. Հոկտեմբերի 16-ին լռության օր է (տեսանյութ, լուսանկարներ)

hy.armradio. Առաջիկա կիրակի  տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։ Դրանք կկայանան նաև Սյունիքի 4 համայնքներում՝ Գորիսում, Մեղրիում, Տեղում և Տաթևում։ Սյունեցիներն առաջին անգամ են ընտրելու ավագանիների կազմ համամասնական ընտրակարգով։ Քարոզարշավի վերջին օրն է այսօր, վաղը՝ հոկտեմբերի 16-ին լռության օր է։

Գորիս համայնքի ավագանու ընտրություններին առաջադրվել է 3 ուժ՝ «Հայ ազգային կոնգրես», «Քաղաքացիական պայմանագիր», «Առուշանյան» դաշինք: 

Հայ ազգային կոնգրեսի ընտրացուցակի 3-րդ հորիզոնականում գտնվող թեկնածու Նարե Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ ընտրողների մեջ վախ կար։ Մարդիկ չէին գալիս ծանոթանալու նախընտրական ծրագրերին, նաև Շուռնուխում իրենց պաստառներն են պատռել։

«Ենթադրում ենք, որ դա եղել է ուղղորդված գործողություն, որովհետև մեր պաստառներից որևէ մեկը չտեսանք Շուռնուխում։ Շենքերին, մեքենաներին, ցուցանակներին Առուշ Առուշանյան դաշինքի պաստառներն էին միայն։ Եվ նաև միտում կար, որ մարդիկ դուրս չէին գալիս հանդիպման։ Հետաքրքվեցի, ասացին, որ մարդիկ համայնքապետարանի ազդեցության ներքո են, գյուղապետից են հարցնում՝ գնա՞ն, թե՞ չգնան, ու անգամ եթե ուզենան էլ, չեն գա», նշել է Նարինե Հովհաննիսյանը, նա նաև ֆեյսբուքի իր էջում գրառում է արել.

«Ես իմ առաջադրումը չեմ դիտարկում որպես քաղաքական դաշտ մտնելու փորձ։ Ինձ համար սա քայլ է, որը համայնքի խնդիրները լուծելու հնարավորություն է տալիս։ Ընտրվելու դեպքում կգործեմ ի շահ համայնքի, չընտրվելու դեպքում նույնպես կգործեմ ի շահ համայնքի։ Որոշոլ եմ, իմ կազմակերպության ծրագրային ուղղություններից մեկը միտված է լինելու համայնքի խնդիրների լուծմանը։ Այս օրերի ընթացքում հասկացա, որ իմ անհրաժեշտությունը կա համայնքում։ Որոշումն ընտրողինն է։ Խաղաղ երեկո բոլորիս»։