«  Օգոստոս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Գուտերիշը նշել է համավարակի պայմաններում աշխարհին սպառնացող 3 գլխավոր վտանգները

Գուտերիշը նշել է համավարակի պայմաններում աշխարհին սպառնացող 3 գլխավոր վտանգները

Համավարակը հանգեցնում է հասարակական ինստիտուտների հանդեպ մարդկանց վստահության նվազման, տնտեսական անհավասարության խորացման և իշխանության չարաշահման.ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ`չորեքշաբթի հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը` տեսակապի միջոցով ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:

Նրա խոսքով`առողջապահական ճգնաժամի և հումանիտար մարտահրավերների դեմ պայքարելու համար համապարփակ մոտեցում է անհրաժեշտ: «Ուսումնասիրելով հորիզոնը` ես երեք հիմնական սպառնալիք եմ տեսնում»,- ասել է նա:

Նախևառաջ Գուտերիշը նկատի է ունեցել «հասարակական վստահության քայքայումը»: «Երկրորդ հերթին դա գլոբալ տնտեսական կարգի ապակայունացումն է: Ես հատկապես մտահոգված եմ սոցիալ-տնտեսական անհավասարության խորացմամբ»,- ասել է համաշխարհային կազմակերպության ղեկավարը:

Վերջինս դեմ է արտահայտվել նաև համավարակը իշխանության չարաշահման նպատակով օգտագործելուն: