«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

« Հ1-ը շարունակ հարթակ է տրամադրում Մարտի 1-ի սպանդը կազմակերպած, ժողովրդին թալանած ռեժիմի ներկայացուցիչներին»

« Հ1-ը շարունակ հարթակ է տրամադրում Մարտի 1-ի սպանդը կազմակերպած, ժողովրդին թալանած ռեժիմի ներկայացուցիչներին»

Դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ Հանրային հեռուստաընկերությունը շարունակ հարթակ է տրամադրում Մարտի 1-ի սպանդը կազմակերպած, բռնապետական և միաժամանակ ժողովրդին համակարգված ձևով թալանած ռեժիմի ներկայացուցիչներին: Օրերս էլ Հանրայինով սուտ ու կեղծիք էր տարածում ՀՀԿ-ի բոլոր հանցագործությունները տաս տարի պարտակող և արդարացնող, նոր իշխանությունների դեմ ամենակեղտոտ վարքագծով աչքի ընկած Արմեն Աշոտյանը:

Կանդրադառնամ միայն ղարաբաղյան հարցի վերաբերյալ նրա դեմագոգիկ հայտարարություններին, ցույց տալով թե որքան ձախորդ է եղել ինքն ու իր առաջնորդ՝ Սերժ Սարգսյանը ղարաբաղյան խաղաղ գործընթացում:

Այսպես, Աշոտյանը խոսում է 2016թ. Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում և 2017թ. Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին և մեղադրում նոր իշխանություններին, որ հետամուտ չեն դրանց իրականացման հարցում: Նախ նկատեմ, որ Վիեննայի այդ պայմանավորվածությունները տեղի ունեցան մեր մարդկային և հողային ցավալի կորուստներից հետո, որի առաջին պատասխանատուն Սերժ Սարգսյանն ու իր թիմն է: Համաձայն ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների ԱԳ նախարարիների հայտարարության (այս և բոլոր մյուս հայտարարությունների հղումները՝ մեկնաբանությունում), կողմերը, մասնավորապես, պայմանավորվել են ստեղծել ԵԱՀԿ հետաքննող մեխանիզմ, փոխանակել տեղեկություններով կորած անձանց վերաբերյալ և ընլայնել ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցիչ Կասպրչիկի գրասենյակը: Մեկ ամիս անց Սանկտ-Պետերբուրգում արված հայտարարության մեջ արդեն խոսք չկա առաջին երկու պայմանավորվածությունների մասին: Սա արդեն նահանջ է. հայկական կողմը, ի դեմս բանակցություններին մասնակցած Ս. Սարգսյանի, չի կարողացել հայտարարության մեջ ամրագրել Վիեննայում թղթին հանձնված պայմանավորվածությունները:

Հայաստանի միջազգային ցածր վարկանիշի, Ս. Սարսգյանը ապիկար դիվանագիտության պատճառով իրավիճակը շփման գծում էլ խիստ լարվեց, ինչի հետևանքով համանախագահները հանդես եկան մի քանի հատարարությամբ: Իսկ 2017թ. հոկտեմբերին Ժնևում (որի մասին հիշատակում է Աշոտյանը) ընդունված հայտարարության մեջ, որին միացել են նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները (!), արդեն որևէ հիշատակում չկա Վիեննայի պայմանավորվածությունների մասին: Սերժ Սարգսյանը, փաստորեն, հրաժարվել էր այդ պայմանավորվածություններից՝ նա ունակ չի եղել պնդել, որ իր և Ալիևի Ժնևյան հանդիպումից հետո ընդունված համատեղ հայտարարության մեջ թղթի վրա ամրագրվեն նախորդ պայմանավորվածությունները:

Այսինքն, Աշոտյանը դիմեց պարզ ու էժան մանիպուլյացիային: Աշոտյանը խոսքերում կար նաև մեծ անհանգստություն այն բանի կապակցությամբ, որ ի տարբերություն Ս. Սարգսյանի, որը մսխեց բոլոր բանակցային նվաճումները և չկարողացավ հասնել պայմանավորվածությունների կատարմանը, Նիկոլ Փաշինյանը հասավ նրան, որ առաջին իսկ հանդիպման, նույնիսկ ոչ-պաշտոնական, ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը իրագործվեց՝ սեպտեմբերից մինչ օրս մենք գրանցում ենք շփման գծում անհամեմատ ավելի հանգիստ իրավիճակ

Վլադիմիր Կարապետյան