«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Հադրութի ուղղությամբ շարունակվում է դիվերսիոն-հետախուզական խմբի ոչնչացման ռազմագործությունը

Հադրութի ուղղությամբ շարունակվում է դիվերսիոն-հետախուզական խմբի ոչնչացման ռազմագործությունը

Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից շրջանառվող լուրերը, թե Կարմիր շուկայի ուղղությամբ նահանջող ՊԲ ստորաբաժանումներին հասցվել են հրետանային հարվածներ, որոնց արդյունքում կան լուրջ կորուստներ, սուտ են։

«Ադրբեջանական քարոզչամեքենան, սովորության համաձայն, խեղաթյուրում է իրականությունը։ Նրանք փորձում են ամեն գնով ապացուցել Հադրութը վերահսկողության տակ վերցնելու մասին Իլհամ Ալիևի մերկապարանոց հայտարարությունը: ՊԲ ստորաբաժանումները ռազմաճակատի ամբողջ երկարությամբ շարունակում են վստահորեն կատարել առաջադրված մարտական խնդիրները»,–նշված է ՊԲ հայտարարության մեջ:

ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կասեցնում են հումանիտար հրադադարի ռեժիմին չհետևող ադրբեջանական զինուժի հարձակողական գործողությունների փորձերը: Հադրութի ուղղությամբ շարունակվում է ներթափանցած դիվերսիոն-հետախուզական խմբի շրջափակման և ոչնչացման ռազմագործությունը:

ՊԲ–ն հորդորում է հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեռ հոկտեմբերի 9-ին հայտնել էր, թե իբր Հադրութը գրավել են։ Դրանից հետո ՀՀ ՊՆ–ն պաշտոնապես հերքել էր տարածված լուրերը, որից հետո ադրբեջանական կողմը պարբերաբար հարձակումներ է ձեռնարկում այդ ուղղությամբ։

Մասնավորապես, հոկտեմբերի 10-ին, հումանիտար հրադադարն ուժի մեջ մտնելուց րոպեներ առաջ ադրբեջանական դիվերսոն խումբ էր մտել Հադրութ։

Հադրութի վարչակազմի ղեկավարի ներկայացմամբ՝ հայկական կողմից կա 5 զոհ։