ՀԱԿ-ը Մարտի 1-ի 12-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարք է նախատեսում
Այսօր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչները այցելելու են 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների զոհերի շիրիմներին՝ նրանց հարազատների հետ, ինչից հետո ժամը 16-ին Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում զոհերի հիշատակին նվիրված կեղեցական կարգ է մատուցվելու: Ժամը 18:00-ին Հայ ազգային կոնգրեսը մասնակցելու է Մարտի 1-ի 12-րդ տարելիցին նվիրված երթին:
Մարտի 1-ի միջոցառումներ
Հայ Ազգային Կոնգրեսի ներկակայացուցիչները կայցելեն Մարտի 1-ի զոհերի շիրիմներին
- ժամը 12:00 - Խոր Վիրապի գերեզմանատուն (Տիգրան Աբգարյան, Սամվել Հարությունյան)
- 13:00 - էրեբունի, (Գրիգոր Գեւորգյան)
- 11:00 - Հաղթանակ գյուղի գերեզմանատուն (Արմեն Ֆարմանյան)
- 11:30 - Սիլիկյան գերեզմանատուն (Գոռ Քլոյան, Զաքար Հովհաննիսյան)
- 12:10 - Շահումյան գերեզմանատուն (Հովհաննես Հովհաննիսյան)
- 10:00 - Նորք-Մարաշ գերեզմանատուն (Տիգրան Խաչատրյան)
Կոնգրեսի ներկայացուցիչները կայցելեն նաեւ Համլետ Թադեւոսյանի եւ Դավիթ Պետրոսյանի շիրիմներին Եղվարդում եւ Լոռիում:
Ժամը 16:00 Սուրբ Սարգիս եկեղեցում եկեղեցական կարգ` զոհերի հիշատակին:
Ժամը 18:00 Ազատության հրապարակից երթ դեպի Մյասնիկյանի արձան
Թարմացված
«Մարտի 1-ի մեր նահատակների հիշատակը հարգելու համար այսօր բոլորս հավաքվում ենք Սուրբ Սարգիս եկեղեցում ժամը 16:00-ին: Պատարագից հետո երթով կգնանք դեպի Մյասնիկյանի արձան, որտեղ ժամը 17:00-ին ծաղիկներ կդնենք» :Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել չեղարկել Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը՝ կապված Հայաստանում գրանցված կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքի հետ: