«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

ՀԱԿ. Սահմանադրական դատարանի լիազորությունները յուրացրած անձանց «որոշումները» ապացուցում են ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամի փաստը

ՀԱԿ. Սահմանադրական դատարանի լիազորությունները յուրացրած անձանց «որոշումները» ապացուցում են ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամի փաստը

Հայտարարություն

Սահմանադրական դատարանի լիազորությունները յուրացրած մի խումբ անձանց կողմից 2019թ-ի սեպտեմբերի 4-ին կայացրած «որոշումները» կրկին անգամ եկան ապացուցելու Սահմանադրական դատարանի շուրջ ամիսներ շարունակ ստեղծված ճգնաժամի փաստը:

Սահմանադրությամբ կարևորագույն լիազորություններով և դերակատարմամբ օժտված ատյանի ոչ օրինակարգությունը սպառնում է վերածվելու քաղաքական և ընդհանրապես պետական ամբողջ համակարգի կայունությունը վտանգող մշտական գործոնի:

Փաստացի գոյություն ունեցող վիճակի երկարաժամկետ պահպանումը,  Սահմանադրական դատարանի լիազորությունների կատարմամբ առաջացող իրադրություններում, կարող է հանգեցնել իրավական քաոսի և պետական ինստիտուտների քայքայմանը։  

Համոզված ենք, որ առկա են օրինական բոլոր մեխանիզմները և գործիքակազմը` իրավիճակը հանգուցալուծելու համար, և Հայաստանի իշխանությունները օր առաջ պետք է գործադրեն դրանք` երկրի կայունությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու և հեղափոխության նվաճումները պահպանելու նպատակով:   

Հայ Ազգային Կոնգրես

Երևան, Սեպտեմբեր 5, 2019