«  Փետրվար 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Яндекс.Метрика


Հակոբ Ղազարյան. Էս ժողովուրդը նույն 30 տարի առաջվա ժողովուրդն է, ուղղակի իրենից գողացել են հաղթանակները (տեսանյութ)

Հակոբ Ղազարյան. Էս ժողովուրդը նույն 30 տարի առաջվա ժողովուրդն է, ուղղակի իրենից գողացել են հաղթանակները (տեսանյութ)

Երեկ դիտեցի «Արարատ 73» ֆիլմը։ Ֆիլմի վերջում ամբողջ դահլիճը ծափահարում էր։ Ծափահարում էր ոչ թե ֆիլմի հետաքրքիր լինելու համար ( իրականում եմ այն վերջին տադիների լավագույն ֆիլմերից մեկն է), այլ մարդիկ Արարատի հաղթանակն էին ծափահարում։ Մարդիկ հուզվում ու ուրախանում էին 50-60 տարի առաջվա մի հաղթանակից։

Ինչու՞ սա պատմեցի։ Էս ժողովուրդը նույն 30 տարի առաջվա ժողովուրդն է, ուղղակի իրենից գողացել են հաղթանակները։

Ոչ թե օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյայի դեմ քծնվելով էս ժողովրդի ոգին կբարձրանա՝ այլ հաղթանակներով ու հաղթանակների մասին հիշեցնելով։ Եթե ուզում ես բարձրացնել ժողովրդիդ ոգին, ապա արթնացրու իր անցյալի փառքի մասին հիշողությունները։ Հակառակ դեպքում հավաքական ժողովուրդը էլի կընտրի  պարտությունն ու պարտվողին։ Իսկ ապիկար քաղաքական գործիչը (սրանցից շատ-շատ ունենք), էլի կմեղադրի ժողովրդին, նրան կասի զոմբի, անխելք եւ այլն։

Սա նույն ժողովուրդն է, նույն ժողովուրդը՝ առանց հաղթանակի։ Իսկ ձեր գործը, հարգելի քաղաքական գործիչներ, այդ ժողովրդի ոգին բարձրացնելն է, ոչ թե մեղադրելը։

Հակոբ Ղազարյան