Հասարակություն
Համացանցում նոր խաբեություն է տարածվում
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը զգուշացնում է, որ համացանցում նոր խաբեություն է տարածվում։
Տեղեկացվում է, որ խաբեության միջոցով ոմանք տիրանում օգտատերերի էլ. փոստի հասցեին, այնուհետև առցանց պահվող նկարները հրապարակում են սոցիալական ցանցերում։
«Համացանցում նոր խաբեություն է տարածվում, որի միջոցով կեղծիքի են դիմում ու տիրանում օգտատերերի էլ. փոստի հասցեին, այնուհետև առցանց պահվող նկարները հրապարակում են սոցիալական ցանցերում։
Կեղծարարաները օնլայն աշխատանք են առաջարկում ու ինչ-որ կարգավորում անելու պատրվակով վերցնում են «զոհի» էլ. փոստի հասցեն ու գաղտնաբառը, իսկ դրանց մուտք ունենալով հասանելություն են ստանում նկարներին։
Նրանք կարող են անձնական բնույթի նկարները չհրապարակելու դիմաց գումար փորձել կորզել։
- Ոչ մի դեպքում մի տրամադրեք ձեր գաղտնաբառը այլ մարդկանց
- Օգտագործեք բարդ գաղտնաբառ
- Միևնույն գաղտնաբառը մի օգտագործեք մեկից ավելի հարթակներում
- Միացրեք երկփուլային վավերացում ֆունկցիան, որը պաշտպանում է ձեր հաշիվը, եթե անգամ գաղտնաբառը հայտնվի մեկ այլ մարդու մոտ։
- Կասկածով մոտեցեք բոլոր այն առաջարկներին, որոնք ենթադրում են հեշտ ճանախարհով գումար վաստակել»,–ասված է հաղորդագրության մեջ։