«  Օգոստոս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Համահայկական ամառային ինդուլգենցիա. «ՉԻ»

Համահայկական ամառային ինդուլգենցիա. «ՉԻ»

«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է.

Այն նույն պահին, երբ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարում էր, թե արցախահայության գլխին ցեղասպանության վտանգ է կախված, ու ամբողջ աշխարհը, այդ թվում՝ փաստացի նաև Հայաստանը, իրենց մեն-մենակ են թողել Ադրբեջանի դեմ, Գյումրիում համահայկական տոնախմբություն էր։

Պատկերացնո՞ւմ եք, թե միջազգային ինչ հզոր արձագանք կլիներ, եթե նույն օրը նույն ժամին աշխարհի 41 պետությունների 181 քաղաքներում ավելի քան 7 հազար հոգի թեկուզ մեկ ժամով բողոքի ցույց աներ։ Բայց՝ չէ․ նույն օրը նույն ժամին աշխարհի 41 պետությունների 181 քաղաքներից ավելի քան 7 հազար մարզիկներ դրա փոխարեն հավաքվել էին Գյումրիում ու լսում էին Նիկոլ Փաշինյանի ճառը...

Նկատե՞լ եք, որ Նիկոլի «հայրենասիրության ընկալման» հիմքում բացառապես ինչ-որ «ավելորդ բաներից» հրաժարվելու կոչ-պահանջն է։ Այդ «ավելորդ բանը» մի դեպքում «30 տարվա ժիգուլու կուզովն» է, մեկ այլ դեպքում՝ «պապու պապու տնկած ծառը», որն անպայման պետք է կտրել, երրորդ դեպքում՝ Արցախը կամ ընդհանրապես որևէ հայկական արժեք, որը 29,8 հազար քկմ տարածքից դուրս է․․․ Ասվածի մեջ չափազանցություն չկա, Նիկոլ Փաշինյանի համար Արցախն իսկապես «ժիգուլու փտած կուզով» է, կամ լավագույն դեպքում՝ «պապու պապու տնկած ծառ», որն այլևս բերք չի տալիս, ու որն ինչքան շուտ կտրի՝ այնքան լավ։ Տրամաբանությունը հասկանալի է․ «եթե պետք չի ու դեռ մի բան էլ՝ խանգարում է, պահում ենք ի՞նչ անենք»։ Բայց այս «տրամաբանությունը» մի թերություն ունի։ Վաղն էլ պարզվելու է, որ Սյունիքը խանգարում է Վայոց Ձորը հայկական պահելուն, Վայոց Ձորը խանգարում է Արարատյան դաշտը հայկական պահելուն, Սևանի ավազանը խանգարում է Կոտայքը հայկական պահելուն, Կոտայքը խանգարում է Երևանը հայկական պահելուն, և այլն։ Ուշադրություն դարձրեք՝ նրա հայտարարած «կարմիր գիծը» Հայաստանը հայկական պահելը չէ, նրա «կարմիր գիծն» այն է, որ այս 29,8 հազար քկմ տարածքը դեռ որոշ ժամանակ գոնե ձևականորեն համարվի Հայաստան, իսկ թե ովքեր կապրեն այնտեղ՝ իր համար մեծ նշանակություն չունի։ Բա հո մի 100-200 հազար ադրբեջանցիների վերաբնակեցման պատճառով պատերազմ չի՞ սկսելու։ Համ էլ, կարևորը՝ որ ինքը շարունակի մնալ վարչապետ։ Հետո՞ ինչ, որ չի կարողանալու որպես վարչապետ այցելել այդ մարզերը։ Հիմա է՛լ չի կարողանում, մինչև մի քանի հարյուր թիկնապահները մի քանի տասնյակ «փրկչին դիմավորողներ» են գտնում՝ հոգիները դուրս է գալիս։ 

Բայց չգիտենք՝ տեղի՞ն էր արդյոք այս ամենի մասին խոսելը։ Հազիվ 41 երկրների 181 քաղաքների 7 հազար մարզիկներ հավաքվել ու հիանում են օրեցօր փոքրացող հայրենիքով, ո՞վ գիտի՝ հաջորդ անգամ որտեղ կհավաքվեն։

Մարկ Նշանյան

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: