«  Օգոստոս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Քննարկման է ներկայացվել 10-12-րդ դասարաններում կրեդիտային համակարգի ներդրման կարգի նախագիծը

Քննարկման է ներկայացվել 10-12-րդ դասարաններում կրեդիտային համակարգի ներդրման կարգի նախագիծը

Հանրային քննարկման ենք ներկայացրել 10-12-րդ դասարաններում կրեդիտային համակարգի ներդրման կարգի նախագիծը։ Այս մասին գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Կարծում ենք, որ կրեդիտային համակարգը թույլ կտա էապես բարձրացնել ավագ դասարաններում սովորելու հետաքրքրվածությունն ու արդյունավետությունը՝ իրականացնելով հետևյալ կարևոր փոփոխությունները.

  • դպրոցում սովորողի կողմից ընտրված առարկաներից կամ արտաքին գնահատումներից կուտակած կրեդիտները կարող են փոխարինել բարձրագույն ուսումնական հաստատության ընդունելության քննություններին (միասնական, ներբուհական):
  • կուտակած կրեդիտների հիման վրա սովորողը կարող է ազատվել բարձրագույն ուսումնական հաստատությունում համապատասխան առարկայական դասընթացների (մոդուլների) ուսումնասիրությունից՝ տվյալ հաստատության կողմից սահմանված կարգով կրեդիտը ընդունելու դեպքում:
  • կրեդիտները կարող են փոխանցվել նաև դպրոցի և արտադպրոցական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական հաստատությունների միջև՝ հաստատությունների միջև կնքված պայմանագրի համաձայն։
  • Համակարգը կներդրվի փորձարկումից հետո։

Կրեդիտների հաշվառման և փոխանցման մանրամասները՝ այստեղ։