«  Փետրվար 2025  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728

Яндекс.Метрика

Հարութ Ուլոյան. Քոչարյանն ու Սարգսյանը միացան Փաշինյանին ուղղված Լևոն Տեր-Պետրոսյանի պահանջին

Հարութ Ուլոյան. Քոչարյանն ու Սարգսյանը միացան Փաշինյանին ուղղված Լևոն Տեր-Պետրոսյանի պահանջին

Ըստ էության՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը միացան Փաշինյանին ուղղված Լևոն Տեր-Պետրոսյանի պահանջին. հրապարակել Մինսկի խմբի կողմից առաջարկված բոլոր պլանները:

Փաշինյանի այն պրիմիտիվ արձագանքները, թե «թող իրենք հրապարակեն իրենց մոտ գտնվող պլանները» կամ «եղած փաստաթղթերը ցաքուցրիվ վիճակում են», ուղղակի «խփող թռնողի» կամ «իր խոսքին տեր չկագնողի» մակարդակի էժանագին կռուտիտներ են:

Փաշինյանն ինքն էր բացել բանավեճի թեման ու սրեր էր ճոճում ժամը մեկ պարբերականությամբ, իսկ հիմա ինքն է խուսափում բանավեճից: Ավելի ճիշտ՝ ոչ թե խուսափում, այլ՝ ճողոպրում:

Բանավիճելու համար առաջնայինը բանավեճի առարկայի, տվյալ դեպքում՝ բանացային պլանների պաշտոնական առկայությունն է անհրաժեշտ: Իսկ դրանք պաշտոնապես հրապարեկելու իրավասություն ունի բացառապես ինքը՝ Փաշինյանը:

Ու քանի դեռ այդ պլանները, այդ թվում՝ 2019 թվականին Փաշինյանին ներկայացվածը, պաշտոնապես հրապարակված չեն, Փաշինյանն ու ներկայիս իշխանության ներկայացուցիչները որևէ տիպի իրավունք չունեն քննադատելու նախկինում բանակցված ցանկացած տիպի բանացային պլան ու առաջարկ:

Իսկ այն, ինչ մեզ հայտնի է տարբեր աղբյուրներից, այդ թվում՝  2018 թվականին Սերժից ստացված ժառանգությունից, որը Փաշինյանը ցինիկաբար փորձել էր գաղտնազերծել 2020 թվականին Կապանում, այդ բոլոր տարբերակները ի ցույց են դնում մի բան, այն է՝ Փաշինյանի ու «պետական քաղաքականություն» ասվածի հակոտնյա լինելը:

Հարութ Ուլոյան