«  Հունվար 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Կաղանդ, Տարեմուտ

Կաղանդ, Տարեմուտ

Կաղանդ, Տարեմուտ

  • Այժմ բոլոր քրիստոնյա ազգերը Տարեմուտը տոնում են հունվարի 1-ին: «Հունվար» բառը նշանակում է ծնունդ: Մինչև Քրիստոսի աշխարհ գալն ամբողջ մարդկությունը գերի էր չարի իշխանությանը: Քրիստոսի ծննդյամբ և Տիրոջ երկրային կյանքի փրկարար  առաքելությամբ քանդվեց դժոխքը, մարդկությունն ազատվեց հավիտենական մահից և հնարավուրություն ունեցավ Երկնքի արքայությունը ժառանգելու: Այդ պատճառով հունվարը դարձավ ամիսների սկիզբ: Հունվարի 1-ը մեր Փրկչի ծննդյան թվականի առաջին ամսվա առաջին օրն է: Հունվարի 1-ին բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագ է մատուցվում:
  • Տոնը կոչվում է Կաղանդ, որը նշանակում է ամսագլուխ: Հայերն այն անվանում են Ամանոր, որը բուն հայկական բառ է, «ամ» նշանակում է տարի, այսինքն՝ նոր տարի: Ըստ ժողովրդական սովորության՝ Ամանորին տոնածառ են զարդարում, որը Դրախտի Կենաց ծառի խորհուրդն ունի:

Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-01-01, 2024-01-01, 2025-01-01, 2026-01-01, 2027-01-01, 2028-01-01, 2029-01-01, 2030-01-01։