«  Դեկտեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Աշոտ Սարգսյան. «Նրանք այսօր էլ փորձում են խորացնել նույն համազգային այդ փսիխոզը ու լռեցնել բանականության որևէ ձայն

Աշոտ Սարգսյան. «Նրանք այսօր էլ փորձում են խորացնել նույն համազգային այդ փսիխոզը ու լռեցնել բանականության որևէ ձայն

Հայ «քաղաքական միտքը» ավելի ու ավելի է ապավինում «նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը» որպես մի փրկօղակ։

Հիմա իրար կողքի դրեք այդ փաստաթուղթը եւ արցախյան հակամարտության կարգավորման 1997-ի «փուլային տարբերակը»։
Քանի՞ անգամ է Արցախի եւ Հայաստանի համար նպաստավոր եղել երկրորդը առաջինի համեմատությամբ՝ տա՞սը, հարյո՞ւր, հազա՞ր։ Եւ դա այն դեպքում, երբ «նոյեմբերի 9-ի» հետեւանքները դեռ մինչեւ վերջ չեն առարկայացել։

Իսկ հիմա իրար կղքի դրեք, թե որն է «հայրենասիրական դիրքերից» ավելի շատ հայհոյվել նույն «քաղաքական մտքի» կրողների ու «ազգիս մտավորականների» կողմից. «Փուլային տարբերակը»՝ առնվազն հազար անգամ ավելի շատ։

Ովքե՞ր եւ քանի՞սն են եւ «ոչմիթիզականության» կարգախոսով  «համազգային միասնության» փոխերեն համազգային փսիխոզի հասցնելու հետեւանքով ահռելի ու կործանարար այս խզման պատասխանատուները՝ առաջին դեմքերից սկսած մինչեւ «ազգի մտավորակությունն» ու ֆեյսբուկյան վերջին օգտատերը. հազարներ, տասնյակ հազարներ։ Նրանցից որեւէ մեկը հրապարակավ ապաշխարել, ներողություն խնդրե՞լ է։ Ոչ մեկը։ Ավելին՝ նրանք դեռ այսօր էլ փորձում են խորացնել նույն համազգային այդ փսիխոզը ու լռեցնել բանականության որեւէ ձայն։

Ամենահին ժամանակներից սկսած՝ ոչ մի ազգ արտաքին գործոնի՝ հակառակորդի, թշնամու կողմից չի ոչնչացվել։ Ոչնչացել են ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՄԲ, այսպես՝ սեփական երակը կտրած ու գոլ ջրի մեջ դրած, ինքնամոռաց երանության մեջ...

ՀԱԿ վարչության անդամ Աշոտ Սարգսյան