Հայաստանի բնակչության 69 տոկոսը բացասական գնահատական է տալիս ԼՂ հարցում կառավարության քաղաքականությանը

Հրապարակվել են Ամերիկյան Միջազգային Հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/ IRI) կողմից իրականացված սոցիոլոգիական հետազոտության տվյալները, որոնք վերաբերում են այս տարվա մարտին:
Նիկոլ Փաշինյանի անձնական վարկանիշը 14% է, Արարատ Միրզոյանինը՝ 3%, Ռոբերտ Քոչարյանինը՝ 2%, Արամ Զավենի Սարգսյանինը՝ 2%, Ալեն Սիմոնյանինը՝ 2%:
Հարցվածների 64%-ն ասել է՝ որևէ մեկին չի վստահում:
Եթե ընտրությունները կայանային այս կիրակի, ՔՊ-ի օգտին կքվեարկեր 21%-ը, «Հայաստան» դաշինքի օգտին՝ 4%-ը, «Հանրային ձայն» 2%, ՀՅԴ՝ 1%, ՀՀԿ՝ 1%:
Անցած 6 ամիսներին ՀՀ կառավարության ամենամեծ ձեռքբերումը հարցվածների 6%-ը համարել է դիվանագիտական աշխատանքը, 4%-ը՝ ճանապարհաշինությունը, 2%-ը՝տնտեսական աճը: 44%-ը նշել է, որ ոչ մի ձեռքբերում չկա, 21%-ը դժվարացել է պատասխանել:
Կառավարության ամենամեծ ձախողումը 15%-ը համարում է Լաչինի միջանցքի փակումը, 9%-ը՝ Ղարաբաղի խնդրի ընթացքը, 8%-ը՝ Ազգային անվտանգության խնդիրը, 7%-ը՝ տարածքների կորուստը, 21%-ը դժվարացել է պատասխանել:
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի ո՞ր խոստման իրագործմանն են հավատում առաջիկա 6 ամսիներին, հարցվածների 12%-ը պատասխանել է բանակի հզորացումը, 12%-ը՝ անվտանգության մակարդակի բարձրացումը, 3%-ը՝ նոր աշխատատեղերի ստեղծումը, 9%-ը՝ խաղաղության հաստատումը:
Հայաստանի բնակչության 69 տոկոսը բացասական գնահատական է տալիս ԼՂ հարցում կառավարության քաղաքականությանը։ Հարցվածների 52%-ը կարծում է, որ երկիրն ընթանում է սխալ ուղղությամբ, 36%-ը՝ ճիշտ ուղղությամբ: