«  Հոկտեմբեր 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика


Հայաստանի ճարտարապետների պալատի 172 անդամ-ճարտարապետների  հայտարարությունը

Հայաստանի ճարտարապետների պալատի 172 անդամ-ճարտարապետների  հայտարարությունը

Հայաստանի ճարտարապետների պալատի 172 անդամ-ճարտարապետների  հայտարարությունը

«Հայոց ցեղասպանության զոհերի» հուշարձանը համաձայն ՀՀ կառավարության 2004 թվականի թիվ 1616 Ն որոշման հանդիսանում է հանրապետական նշանակության հուշարձան։

1․ Մենք, ճարտարապետներս մեր խորը մասնագիտական մտահոգությունն ենք հայտնում կապված «Հայոց ցեղասպանության» հուշարձանի ընթացիկ վերականգնման աշխատանքների հետ, որոնք իրականացվում են սխալ ճարտարապետա-ինժեներական նախագծային լուծումներով։ Դրա հետևանքով խաթարվում Է հուշարձանի ինժեներա-կառուցվածքային կայունությունը և կորում հեղինակային կերպարն ու արտահայտչականությունը։

2․ Դիմում ենք,  «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝

  • անհապաղ դադարեցնել «Հայոց ցեղասպանության» հուշահարձանի ներկայիս վերականգնման աշխատանքները, ստեղծել նոր մասնագիտական խումբ՝ ներգրավելով ինժեներական, ճարտարապետական, սեյսմակայուն շինարարության և վերակառուցման ոլորտների փորձառու մասնագետների
  • իրականացնել հուշահարձանի համապարփակ գիտական հետազոտություն՝ ներառյալ ֆոտոմետրիկ, ուլտրաձայնային, նյութաբանական, երկրաբանական, գեոֆիզիկական և այլ ուսումնասիրություններ
  • հիդրոմեկուսացման և ջրահեռացման (դրենաժային) նախագծերը գնահատել թերի, որոնց նորաստեղծ խմբի կողմից անհապաղ կտրվի նոր լուծումներ
  • պատվիրել նոր նախագիծ՝ «Հայոց ցեղասպանության» հուշահարձանի վերականգնման համար, որը կներառի լուծումներ արդեն իսկ վնասված երեք մույթերի վերականգնման ուղղությամբ, և առանձին նախագիծ՝ պահպանված պատմական ինը մույթերի համար։

3. Մինչ հետազոտական աշխատանքների իրականացումը և նոր նախագծի մշակումը՝ հուշարձանի պահպանման նպատակով անհրաժեշտ է իրականացնել ժամանակավոր կոնսերվացիա՝ այն անձրևից և ձյունից պաշտպանելու նպատակով։

Արթուր Թարխանյան կենտրոն