Տարածաշրջան
Հայաստանից երկրորդ ինքնաթիռը ժամանել է Հալեպ
Աղետալի երկրաշարժից տուժած Սիրիա հումանիտար օգնություն հասցնող երկրորդ հայկական ինքնաթիռը վայրէջք է կատարել Հալեպ քաղաքում: Այս մասին հայտնում է SANA գործակալությունը:
Հիշեցնենք՝ Հայաստանը փետրվարի 8-ին Սիրիա է ուղարկել 30 տոննա օգնության առաջին խմբաքանակը։
Նշենք նաեւ, որ Հալեպում աշխատում են հայ փրկարարները։
1992-ի ծանրագույն ձմռանը Սիրիայի նախագահ Հաֆեզ Ասադը Հայաստանին նվիրեց 6.000 տոննա ցորեն: Այդ հացը Արցախում և Հայաստան-Ադրբեջան սահմաններում արյունալի պատերազմի մեջ ներքածված հայ ժողովրդին բավարարեց ավելի քան տասը օր, հիշեցնում է aniarc.am-ը: